Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում կայացած «Նորվիչ» – «Չելսի» խաղը:
«Մենք գիտեինք, որ բարդ խաղ է սպասվում: «Նորվիչ»-ը պարտության մատնեց «Արսենալ»-ին ու «Յունայթեդ»-ին, այնպես որ գոհ եմ իմ տղաների խաղից:
Ես գոհ եմ, որ «Չելսի»-ն բնույթն է ցույց տալիս»,- BBC-ն փոխանցում է Բենիտեսի խոսքերը:
Լեմպարդի մասին խոսելով՝ գլխավոր մարզիչն ասաց, որ ինքը չի խառնվում անձնական գործերին, քանի որ դա թիմի ու Լեմպարդի խնդիրն է:










































