Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հայաստանի գրադարանները թալանած Վաժա Ազարիաշվիլին դատապարտվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ավարտվեց ՀՀ ազգային գրադարանից և պետական համալսարանի գիտական գրադարանից հնատիպ ու մատենագիտական արժեք ունեցող գրքերի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակության, գաղտնի հափշտակության փորձի և յուրացման եղանակով կատարված հափշտակության վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:
Մինչև ամբաստանյալների վերջին խոսքի ունկնդրումը, ամբաստանյալ Վաժա Ազարիաշվիլին հանդես եկավ միջնորդությամբ:

Նա դատարանին խնդրեց մեկ անգամ ևս ժամանակ տրամադրել, ու ինքը հափշտակած գրքերը կվերադարձնի գրադարաններին:

Պաշտպանական կողմը չառարկեց՝ հույս հայտնելով, որ հափշտակությունների պատվիրատուի, ոգեշնչողի ու գլխավոր կատարողի կողմից գրքերի վերադարձը կարող է դրական ազդեցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետագա ճակատագրի վրա:

Նախագահողը, սակայն, արձանագրեց, որ արդեն իսկ Ազարիաշվիլիի միջնորդությամբ տրամադրվել էր 15 աշխատանքային օր՝ հափշտակված գրքերը վերադարձնելու նպատակով: Այդ ընթացքում կատարվե՞լ էր, արդյոք, որևէ քայլ գրքերը, թեկուզև մեկ գիրք վերադարձնելու ուղղությամբ: Կա՞ գրավոր որևէ ապացույց, որ արդեն իսկ որոշակի գործողություններ են կատարվում, ու, ասենք, գրքերը ճանապարհին են կամ՝ վերադարձման ինչ-որ շոշափելի փուլում:

Նախագահողը նախորդ անգամ ժամանակ տրամադրելով՝ զգուշացրել էր, որ հափշտակված գրքերը վերադարձնելու անվան տակ հանկարծ Վերնիսաժից հնատիպ գրքեր չներկայացվեն: Խոսքը կարող է գնալ միմիայն հափշտակված գրքերը վերադարձնելու մասին:

Այսօրվա դրությամբ որևէ տեղաշարժ չկա, ստացվում է, որ նախորդ անգամ տրամադրված ժամանակը նպատակային չի օգտագործվել:

Նման պայմաններում նորից ժամանակ տրամադրելը, ըստ նախագահողի, կարող էր հավասարազոր լինել գործի քննությունն անհարկի ձգձգելուն: Իսկ օրենքը հստակ պահանջում է գործերը քննել ողջամիտ ժամկետներում:

Ազարիաշվիլիի միջնորդությունը մերժվեց:

Վաժա Ազարիաշվիլին հանդես եկավ հայտարարության ձևով. «Ես սուտ չեմ խոսում, առաջին հերթին ես եմ շահագրգռված, որ գործը չձգձգվի, շուտ վերջանա: Վերաքննիչ էլ չեմ դիմելու: Մշակույթի նախարարությունը գրքերի տեղափոխման նման հարցերին անդրադառնում է տասն օրը մեկ: Կարող եք ստուգել, ես դիմել եմ գրքերի տեղափոխության թույլտվություն ստանալու խնդրանքով: Այլ կերպ՝ առանց թույլտվության տեղափոխելը կլինի ապօրինի, ես չեմ ուզում՝ որևէ մեկը իմ պատճառով ապօրինություն թույլ տա, փորձանքի մեջ ընկնի: Հիմա ինձ համար նշանակություն չունի, թե քանի տարի կտան ինձ՝ 9, 11: Եթե ինձ ևս մեկ անգամ ժամանակ տրամադրվեր, ես չէի ձգձգի, գրքերը կվերադարձնեի»:

Նախագահողի հարցին Ազարիաշվիլին պատասխանեց, թե ասվածը կարող է ընդունվել որպես իր վերջին խոսք:

Հետաքրքիր էր ուրիշներին փորձանքի մեջ չգցելու՝ Ազարիաշվիլիի բարի մտադրությունը:

Դատարանում տվյալ պահին Վաժայի կողքին ամբաստանյալի կարգավիճակով շարված էին նրա նախաձեռնությամբ հանցավոր արարք կատարած, նրա առաջարկների գայթակղությանը չդիմացած ՀՀ քաղաքացիներ՝ նախկին ոստիկաններ, չաշխատողներ և մեկ կին՝ բաժնի վարիչ:

Դավիթ Ղամբարյանի շահերի պաշտպան Է. Աղաջանյանը դատարանին ներկայացրեց ուժի մեջ մտած երկու դատավճիռ՝ Հովհաննես Թամամյանի ու մյուսների և Մարգար Օհանյանի ու մյուսների գործերով, երբ դատապարտվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ ու ոստիկանական երդում տված լինելը մեղքը ծանրացնող հանգամանք չէր դիտվել: Ավելին՝ որոշ նախկին ոստիկանների նկատմամբ, համաձայն այդ դատական ակտերի, պայմանական դատապարտություն էր կիրառվել: Իսկ այս գործով շարքային ոստիկանների արարքը ծանրացնող հանգամանք էր դիտվել երդմնազանցությունը:

Դավիթ Ղամբարյանը միացավ իր պաշտպանին, իր հերթին էլ խնդրեց, որ դատարանը մեղմ վարվի:

Երվանդ Ղամբարյանը խնդրեց արդարացի վճիռ կայացնել: Հասմիկ Դուրգարյանն ասաց. «Ես սխալ եմ եղել, ընդունում եմ մեղքս իմ արածի չափով, զղջում եմ, իհարկե»:

Կարեն Հովհաննիսյանը խնդրեց մեղմ վարվել, ասաց, թե մեկ անչափահաս երեխա ունի, մեկն էլ շուտով պիտի ծնվի:

Վարդան Եղիազարյանը նույնպես մեղմ վերաբերմունք ակնկալեց:

Աբգար Հովսեփյանն ասաց, թե իրեն մեղավոր չի ճանաչում, կապ չունի այս գործի հետ, խնդրում է, որ դատարանն օբյեկտիվ լինի և արդարացման դատավճիռ կայացնի: Նախկին ոստիկան Աբգար Հովսեփյանը մեղադրվում է ծառայության վայրը աշխատանքային ժամին թողնելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչի արդյունքում կատարվել էր գրքերի հափշտակության ծանր հանցագործությունը:

Ամբաստանյալների վերջին խոսքը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Միջանցքում ծավալված քննարկման ընթացքում պաշտպանական կողմը երկու մասի բաժանվեց. մի մասի համոզմամբ դատարանը պետք է ժամանակ տրամադրեր, որ Ազարիաշվիլին գոնե մեկ գիրք վերադարձներ:

Եթե գրքերը վերադարձվեին, հնարավոր է, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ծավալը և սահմանվելիք պատժաչափը փոխվեին մեղմացման առումով, քանի որ հնարավոր է՝ վերադարձված գրքերը այն արժեքը չունենային, ինչ որ ամրագրվել էր նախաքննական մարմնի կողմից:

Մյուս կողմն էլ հիշեցնում էր, որ Ազարիաշվիլիին արդեն իսկ ներկայացվել էր համալսարանի գրադարանից հափշտակված գրքերի ցանկը, նա ասել էր, թե այդ գրքերը վերադարձնել չի կարող:

Ի՞նչ պիտի վերադարձներ հիմա, ի՞նչ երաշխիք կար, որ ինչ-որ բան վերադարձնելու էր, եթե ոչ մի գիրք չէր վերադարձրել նախաքննության ու դատաքննության ամբողջ ժամանակաընթացքում:

Պաշտպանական կողմը ենթադրություն էր անում նաև, որ մեղադրանքի կողմին ձեռնտու չէ գրքերի վերադարձը: Քանի որ և ազգային գրադարանում, և պետական համալսարանի գիտական գրադարանում գրքերը պատշաճ ձևով հաշվառված չէին, և ստուգման ակտերով դրանց առկայությունը հաստատված չէր, ապա կարող էին վերադարձվել այդ գրադարաններից հափշտակված ավելի ցածր արժեքի գրքեր, ինչը կփլուզեր ամբողջ մեղադրանքը:

Պաշտպանական կողմը մեծ սպասելիքներ չուներ հրապարակվելիք դատավճռից, բոլորի տրամադրությունն էլ անկումային էր:

Պաշտպաններից մեկի խոսքով՝ հափշտակված գրքերը վերադարձնելու նպատակով Ազարիաշվիլիի խնդրած ժամանակը չտրամադրելով՝ դատարանը պայմանական դատապարտության կիրառումը վերածեց մի հրեշտակի, որը տեսանելի չէ, իսկ եթե գրքերը բերվեին, պայմանականի կիրառումը շատ ավելի իրական կլիներ:

Նշանակված ժամին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց դատավճիռը: Բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատվեցին:

Վաժա Ազարիաշվիլին դատապարտվեց 10 տարի ազատազրկման գույքի կեսի բռնագրավումով, բայց ոչ ավելի՝ 5 միլիոն 600 հազար դրամից:

Հասմիկ Դուրգարյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 5 տարի փորձաշրջան: Միջանցքում ասվածը հիշելով՝ կարող ենք փաստել, որ պայմանական դատապարտության «հրեշտակը» այս գործով «տեսանելի եղավ» միայն Հասմիկ Դուրգարյանին:

Երվանդ Ղամբարյանը, ում խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխա կար, դատապարտվեց 5 տարի ազատազրկման:

Դավիթ Ղամբարյանը, ում խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխա կար, դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Կարեն Հովհաննիսյանը՝ խնամքին մեկ անչափահաս երեխա, դատապարտվեց 4 տարի ազատազրկման, դրան հաշվակցվեց նախնական կալանքի տակ գտնվելու չորս օրը և վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 11 ամիս 26 օր ազատազրկում: Նույնպիսի պատիժ սահմանվեց նաև Վարդան Եղիազարյանի նկատմամբ՝ 3 տարի 11 ամիս 26 օր ազատազրկում:

Աբգար Հովսեփյանը դատապարտվեց 500 հազար դրամ տուգանքի:

Դատարանն իրավունք վերապահեց ազգային գրադարանին և պետական համալսարանի գրադարանին՝ քաղհայցի պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Նախագահողը տուժած գրադարանների ներկայացուցիչներին հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ վճարման ենթակա են առաջին հերթին տուժողների կրած վնասները, ապա նոր՝ պետբյուջեի օգտին կատարվելիք բռնագանձումները:

Որպես դատական ծախսերի հատուցում՝ համապարտության կարգով ամբաստանյալներից կբռնագանձվի 918 հազար 862 դրամ, իսկ Ազարիաշվիլիից նաև՝ 2 միլիոն 210 հազար դրամ՝ նույնպես որպես դատական ծախսերի հատուցում:

Ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը չվերացվեց՝ վնասների հատուցման անհրաժեշտ միջոցների ապահովման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում