«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին հայտարարել է, թե վստահ չէ, որ իր որդին կարիերան կավարտի կատալոնական ակումբում: Մեսսի-ավագը նշել է, որ կյանքում իրադարձությունները երբեմն անսպասելի կերպով են զարգանում:
«Որդիս սիրում է «Բարսելոնա»-ն, բայց կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Երբեք չգիտես, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Լեոն սիրում է նաև Ռոսարիոն և «Նյուելզ Օլդ Բոյզ»-ը: Այժմ այդ մասին դժվար է խոսել»,- AS-ը մեջբերում է Խորխե Մեսսիի խոսքերը:
Մեսսի-ավագը նշել է, որ հանրահայտ ֆուտբոլիստը պատասխանատվության մեծ զգացում ունի, մինչդեռ շատերը չգիտեն, թե ինչպիսին է նա իրականում:







































