Հաճախ Ճապոնիայից հրավիրում են վարպետների՝ կազմակերպելու համար տոնական հրավառություններ: Իրենք՝ ճապոնացիները, այս գործողությունն անվանում են «հրե ծաղիկներ»: Նրանց համար հրավառությունը ոչ միայն գեղեցիկ տեսարան է, այլ նաև չար ոգիներին վտարելու հատուկ ավանդույթ:
Ճապոնիայի Կոնոսու քաղաքում նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ երկինք արձակելով հսկայական չափերի հրթիռ՝ գրում է MIGNews-ը: Այն կշռել է 460 կգ, իսկ շառավիղը՝ 80 սմ:
Այժմ Ճապոնիայում աշխատում են տասնյակից ավելի ընկերություններ, որոնք պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են հրավառության սարքերի ստեղծմամբ:











































