Vine տեսածառայության ստեղծողներն այն թողարկել են Microsoft-ի Xbox One-ին: Նոր հավելումը հասանելի է 34 երկրներից Xbox LIVE-ի բաժանորդներին, գրում է hitech.vesti.ru-ն:

Twitter-ին պատկանող և Instagram-ը զարգացնող հավելվածը առաջին հերթին նախատեսված է բջջային սարքավորումների համար և դանդաղորեն ադապտացվում է նոր պլատֆորմներին:

Vine-ի Xbox One-ի համար նախատեսված տարբերակը հնարավորություն կտա մեծ էկրանին կարճ տեսահոլովակներ դիտել, դրանցից տեսացանկ կառուցել, դասակարգված տեսանյութերից ընտրել այդ պահին հետաքրքրողը:











































