Daily Mirror-ը գրում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն փորձելու է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի տրանսֆերային իրավունքները:
Հաղորդման համաձայն՝ Ֆերնանդինյոն համարվում է Յայա Տուրեին համատեղելի խաղացող: Նրանք կարող են երկուստեք ճիշտ խաղ կազմակերպել «քաղաքաբնակների» կենտրոնական գծում:
Նշվում է, որ Ֆերնանդինյոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ավելի վաղ Ֆերնանդինյոն հայտարարել էր, որ ձմռանը հեռանալու է Մանչեսթեր, սակայն մանչեսթերյան ո´ր թիմ է մեկնելու՝ չի բացահայտել:



































