«Միսս արաբական աշխարհ» մրցույթի հաղթող է դարձել Սիրիայի ներկայացուցիչ Ֆահադը:
Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, Ֆահադը իր հաղթանակը նվիրել է Սիրիային և իր «երկրորդ տանը»` Եգիպտոսին:
Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել են 16 արաբական երկրների ներկայացուցիչներ: Գեղեցկուհիները ոչ միայն ցուցադրել են իրենց հագուստները, այլ նաև կատարել բանավոր և գրավոր վարժություններ` արաբական մշակույթի իրենց իմացությունը ցույց տալու համար:









































