Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահի կասկածելի մահվան հանգամանքների վրա ամբողջովին լույս սփռելու համար անհրաժեշտ է ձևավորել խորհրդարանի հետազոտական հանձնաժողով:
Նա հիշեցրել է, որ խոսքը Թուրքիայի Հանրապետության պետական ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած մարդու թունավորման-չթունավորման մասին է՝ ընդգծելով, որ այդ հարցը պետք է ամբողջովին պարզվի, և որևէ կասկած չմնա:
Հիշեցնենք, որ Օզալի մարմնի արտաշիրմմումից հետո իրականացված դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ Օզալի օրգանիզմում հայտնաբերվել է թույն, որը, սակայն, չէր կարող հանդիսանալ նրա մահվան պատճառը: Դրանից հետո Անկարայի հանրապետական դատախազությունը հայտարարել էր, որ Օզալի գործով հետաքննությունը շարունակվելու է:











































