Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարները կարողացան համաձայնության գալ թիմի ամերիկացի դարպասապահ Բրեդ Ֆրիդելի հետ ու նոր համաձայնագիր ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դարպասապահի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2014թ.:
Հավելենք, որ Ֆրիդելը հանդիսանում է Պրեմիեր Լիգայի միակ ֆուտբոլիստը, ով իր թիմի մեկնարկային կազմում 300 անգամ անընդմեջ դուրս է եկել խաղադաշտ:







































