Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը Թել Ավիվում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը.
«Եթե ես լինեի Իսրայելի վարչապետը, ապա ներողություն կխնդրեի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանից և թուրք ժողովրդից՝ քաղաքացիական անձանց սպանելու համար: Միջադեպից երկու օր անց ես արդեն համաձայնության եկած կլինեի Թուրքիայի կառավարության հետ»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ին Միջերկրական ծովում գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման համար Իսրայելին շարունակ ներկայացնում է երեք նախապայման. Թուրքիայի 9 քաղաքացիներին սպանելու համար ներողություն խնդրել, զոհվածների ու վիրավորների հարազատներին փոխհատուցման վճարել և Գազայի հատվածի ծովային շրջափակումը վերացնել:








































