Լոնդոնի «Չելսի»-ն համաձայնության է հասել դարպասապահ Պուատյե Նիկոլյա Տյեի հետ պայմանագիր ստորագրելու հարցում:
L’Equipe-ը հայտնում է, որ պայմանագիրը կստորագրվի 2017 թվականին, երբ Տյեն դառնա 16 տարեկան և նրա տրանսֆերը թույլատրվի:
Այժմ 13-ամյա խաղացողը համաձայնության է հասել «Չելսի»-ի հետ ապագա պայմանագրի շուրջ: Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ, այդ թվում` «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:




































