Հոլանդիայի հավաքականի հարձակվող Արիեն Ռոբենը նշել է, որ թիմում բոլորը հիասթափված են Իսլանդիայի ընտրանուց կրած պարտության պատճառով: Հիշեցնենք` Ռեյկյավիկում կայացած «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ իսլանդացիների: Մրցաշարի մեկնարկային երեք տուրերից հետո Գուս Հիդինկի սաներն իրենց ակտիվում ընդամենը 3 միավոր են գրանցել:
«Մենք շատ հիասթափված ենք: Պարտությունը միշտ դժվար է ընդունել: Պետք էր հաղթել, և մենք շատ ափսոսում ենք, որ զիջեցինք այդ խաղում:
Իհարկե, մեր առջև բարդ խնդիր էր դրված, բայց պետք է սթափ գնահատել իրավիճակը: Սկուտեղի վրա երկու գոլ մատուցեցինք մրցակցին: Այնուհետև ավելի դժվար էր, քանի որ իսլանդացիները ամբողջ թիմով պաշտպանվում էին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոբենի խոսքերը:






































