Երկուշաբթի օրը ֆերգյուսոնի ոստիկանությունը ձերբակալել է գրեթե 50 ցուցարարների, որոնք մասնակցել են Սենթ Լուիսում ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանության դեմ բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Թիմ Զոլը գործակալությանը հայտնել է, որ մոտ 42 մարդ ձերբակալվել է քաղաքի ոստիկանության բաժանմունքի մուտքերն արգելափակելու փորձի համար: Եվս 6 մարդ, որոնք փակել են ճանապարհը, ձերբակալվել են երթևեկելի մասն ազատելուց հրաժարվելու համար:
Ավելի վաղ Սենթ Լուիսի ոստիկանությունը ձերբակալել է սուպերմարկետի կայանատեղիում հավաքված 17 մարդու, երբ նրանք հրաժարվել են ցրվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չորեքշաբթի օրը ծառայության մեջ չգտնվող ոստիկանը կրակելով սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Վոնդերիթ Մայերսին, երբ վերջինս առաջինն է կրակ բացել: Ոստիկանության ներկայացուցիչ Ալֆրեդ Աթքինսի խոսքով՝ սպան փողոցում կանգնեցրել է 4 հետիոտնի, որոնք հետո փորձել են փախչել: Այնուհետև երիտասարդը կանգնել է և կրակ բացել: Ի պատասխան՝ ոստիկանը կրակել է ու սպանել նրան:
Բողոքողները պահանջում են ձերբակալել օգոստոսի սկզբին Ֆերգյուսոնում 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին սպանած ոստիկանին և ցանկանում են ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ վերաբերմունքին:









































