Իտալական «Ինտեր»-ը ցանկանում է թիմ հրավիրել Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկուն, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի` Լուկաս Պոդոլսկին դժգոհ է «զինագործներ»-ի ղեկավարության որոշումներից և պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից:
Նշենք, որ «Ինտեր»-ը հետաքրքրված է նաև Ժոել Քեմբելի ծառայություններով:









































