Ճապոնիայի կառավարությունը՝ վարչապետ Յոսիխիկո Նոդոյի գլխավորությամբ, այսօր ամբողջ կազմով հրաժարական է տվել: Կառավարությունը նման որոշում է կայացրել Տոկիոյում անցկացրած արտահերթ նիստի ժամանակ:
Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանում կայացել է քվեարկություն նոր վարչապետի թեկնածության վերաբերյալ: Վարչապետ է դառնալու լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սինձո Աբեն, որի կուսակցությունը այս ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում խոշոր հաղթանակ է տարել: Հրաժարական տված Նոդայի Դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել և անցել է ընդդիմություն:
Այսօր էլ Աբեն, որը եղել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը 2006-2007 թթ., կհայտարարի կառավարության նոր կաբինետի կազմը:








































