La Stampa-ն գրում է, որ գերմանական «Շալկե»-ն միացել է Միլանի «Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի իրավունքների համար մղվող պայքարին:
Հաղորդման համաձայն՝ թիմը պատրաստ է 15 միլիոն եվրո առաջարկել հոլանդացու տրանսֆերի դիմաց՝ գումարած կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի իրավունքները:
Նշենք, որ Սնեյդերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմ»-ը, որը 12 միլիոն ֆունտ է առաջարկել «Ինտեր»-ին:






































