Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Աֆղանստանում բանակի աջակցմանն ուղղված ՆԱՏՕ-ի կոալիցիայի գործողությունն անհրաժեշտ է շարունակել 2016 թվականից հետո: Այս մասին գրում է Der Spiegel-ը:
Բունդեստագում արտաքին գործերի կոմիտեի հանդիպման ընթացքում կանցլերն անհանգստություն է արտահայտել կոալիցիայի մտադրությունների՝ 2016-ի վերջին աֆղանական բանակի հրահանգավորումը դադարեցնելու առնչությամբ:
Մերկելը նշել է, որ Իրաքի անվտանգության ուժերը թուլացել են այդ երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո և դժվարությամբ են գլուխ բերում ԴԱԻՇ-ի զինյալներից:
Այդ պատճառով, նշում է պարբերականը, կանցլերը ցանկանում է կրկին խոսել ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի բանակի աջակցման գործողության հնարավոր երկարացման մասին, որի շրջանակում բունդեսվերը 2015-ին այդ երկիր կուղարկի մոտ 800 զինվոր:










































