Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը շնորհավորել է երկրպագուներին:
«Հրաշալի զգացողություն է ավարտել մրցաշրջանի առաջին հատվածն այնպիսի արդյունքով, ինչպիսին «Բարսելոնա»-ի ցուցանիշն է: Ես միայն կարող եմ վայելել այս պահը, որը չի կարող հավերժական լինել: Հիմա ճիշտ ժամանակն է բոլորին հիշելու համար: Շնորհավորում եմ «Բարսելոնա»-ի բոլոր երկրպագուներին ու պարզապես ֆուտբոլի սիրահարներին՝ մաղթելով հաճելի պահեր նոր տարում»,- ասել է Ֆաբրեգասը:



































