Thursday, 25 06 2026
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության մի շարք միջոցառումների

Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այսօր շրջել է 2796-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում Երևանի տարբեր վարչական շրջաններում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ. Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու հանդիսավոր բացման արարողությանը: Նախագահին ներկայացրել են, որ աշխատանքներ են իրականցվել տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված այդ տարածքում, և շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվել է: Հանգստի գոտու մուտքը հարմարացվել է նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար, կառուցվել են թեքահարթակներ: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային համալիրներով, կանաչապատվել է և կահավորվել նստարաններով, զրուցարան–տաղավարներով, խաղային ատրակցիոններով:

Հանրապետության Նախագահն այնուհետ Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի հուշահամալիրի բացման արարողությանը: Հուշահամալիրը ներառում է հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված շուրջ 30 հուշարձան և խաչքար։

Սերժ Սարգսյանը տոնի շրջանակներում շրջայց է կատարել նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, դիտել «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարները, Ազատության հրապարակում՝ «Երևանյան շուրջպար» ազգային պարերը, Հյուսիսային պողոտայում զրուցել տոնը նշող երևանցիների հետ:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվեն «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում կազմակերպված «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա համերգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում