ESPN-ը գրում է, որ Միլանի «Ինտեր»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»:
Հաղորդման համաձայն՝ անգլիական ակումբն «Ինտեր»-ին վճարելու է 12 միլիոն ֆունտ՝ հոլանդացու իրավունքների գնման համար:
Հատկանշական է, որ Սնեյդերը խնդիրներ ունի թիմի ղեկավարության հետ. սա կարող է խթան հանդիսանալ տրանսֆերի իրականացմանը:






































