Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ առայժմ հրաժարվում են հին հռոմեացի պատերազմի հերոս Մարկ Նոնիյա Մակրինի գերեզմանը հողով ծածկելու ծրագրից: Մակրինին համարում են հոլիվուդյան «Գլադիատոր» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը,- հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Monde թերթին:
Սկզբում Հռոմում ծրագրում էին հողով ծածակել մարմարե գերեզմանը, քանի որ գումար չէին կարողանում գտնել այն պահելու համար: Փորձագետների կարծիքով՝ 2008-ից բաց երկնքի տակ գտնվող շիրիմի վիճակն անհապաղ քայլեր չձեռնարկելու դեպքում կարող է կտրուկ վատանալ: Այս կապակցությամբ նրանք առաջարկում էին շիրիմը պաշտպանել շրջակա միջավայրի ազդեցություններից: Նրանց խոսքով՝ արձանի համար առավել վտանգավոր են ձմռան ցուրտն ու անձրևները: Սակայն այդպիսի միջոցառումների վրա, ամենահամեստ հաշվարկներով, կծախսվեր 3 մլն եվրո,- ասված է հոդվածում:
Երկրորդ՝ ավելի էժան տարբերակը շիրիմը պարզապես հողով ծածկելն է: Հնագետները կարծում են, որ այդ կերպ այն երկար տարիներ կպահպանվի:
Ամերիկայի հնագիտության իսնտիտուտը միջնորդագիր է գրել՝ կոչ անելով ռազմական առաջնորդին հասանելի պահել: «Գլադիատոր» ֆիլմում գլխավոր դերակատար Ռասել Քրոուն ևս միջնորդագիր է գրել:
Արդյունքում՝ Հռոմը համաձայնել է գերեզմանը հողով չծածկել: Այն մասամբ կփակվի պաշպանական թաղանթով:
Շիրիմը հայտնաբերվել է Հռոմում 2008-ին:







































