Հոկտեմբերի 9-ին Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում 26-ամյա Նելլի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այդ մասին «Փաստինֆո»–ի թղթակցին ասաց գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ կինը սանհանգույցից վերադառնալուց հետո հանկարծամահ է եղել:
Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ կնոջ առաջին հղիությունն է եղել, և սեպտեմբերի 21-ին կատարվել է կեսարյան հատում, 3 օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ սեպտեմբերի 27-ին նորից հիվանդոց է վերադարձել՝ ջերմությամբ, աղիները ևս լավ չեն գործել:
Ի պատասխան հարցին, թե ինչի հետևանք կարող էր լինել ջերմությունը՝ Աբրահամյանը նշեց, որ իրենք կարծել են, թե կնոջ ջերմությունը վիրահատությունից հետո բորբոքային պրոցեսի հետևանքով է, սակայն ջերմությունը իջեցվել է, աղիների խնդիրը ևս լուծվել, չնայած, որ դժվարությամբ է գործել:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































