Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ուկրաինայի վարկանիշն ազգային սանդղակով՝ uaBB-ից մինչև uaBBB-: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը:
Հիմա Ուկրաինայի ազգային փոխարժեքի վարկանիշն այլևս սպեկուլյատիվ չէ և համարվում է ներդրումային՝ հուսալիության միջին մակարդակով:
Թերթը նշում է, որ Ուկրաինայի վարկանիշի փոփոխությունը կապված է չափանիշների փոփոխության հետ, որոնցով գնահատվում են երկրները, ոչ թե երկրում իրավիճակի բարելավմամբ:









































