Պորտուգալիայի ընտրանու դեմ ընկերական խաղից առաջ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտարարել է, որ Քրիշտիանու Ռոնալդուին դիմակայելու համար անհրաժեշտ կլինի ցանկացած տեղեկություն հարձակվողի մասին:
«Ռոնալդուն շատ կարևոր խաղացող է: Այդ պատճառով հիանալի կլինի, եթե մեզ հաջողվի չեզոքացնել նրանից եկող վտանգը: Անհրաժեշտ կլինի գոնե նվազեցնել նրա ազդեցությունը խաղի վրա: Պորտուգալիայի հավաքականի ցանկացած հակառակորդ հասկանում է, որ խաղի ընթացքում պետք է վերահսկել Ռոնալդուին, մանավանդ երբ նա ստանում է գնդակը:
Բայց մեր թիմում են Վարանն ու Բենզեման, ովքեր Ռոնալդուի հետ մարզվում են նույն թիմում և գիտեն նրա փոքրիկ սովորությունների մասին: Բենզեման նաև կարող է իմանալ, թե ինչպես է սիրում խաղալ Ռոնալդուն: Չնայած, ցանկացած ֆրանսիացի պատկերացնում է, թե ինչպես պետք է խաղալ Ռոնալդուի դեմ»,- Sport-ը մեջբերում է Դեշամի խոսքերը:






































