Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է «Ռեալ» իր հնարավոր վերադարձի մասին շրջանառվող լուրերը:
«Իմ հարաբերություններն ակումբի հետ նորմալ են: Այն, ինչ եղել է, անցյալում է մնացել: Այժմ ոչինչ չունեմ «Ռեալ»-ի դեմ:
Զգացմունքներ կան, և դրանք շատ խորն են: Չի կարելի մոռանալ նրանց, ովքեր օգնել են մեզ աճել և ձևավորվել: Այլևս ոչինչ ասել չեմ ցանկանում»,- նշել է մասնագետը:








































