Իրաքի խոշորագույն նահանգ Անբարի ղեկավարությունը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ աջակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ջանքերին: Զինյալները հարձակվում են վարչական կենտրոն Ռամադիի վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերջին 3 շաբաթներին զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել իրաքյան բանակի երկու բազաներ:
Արևմուտքի երկրների կոալիցիայի ավիահարվածները խաթարել են ռազմավարական կարևորություն ունեցող Հադիտա ամբարտակի զավթման զինյալների ծրագրերը, սակայն, ինչպես հաստատում են Պենտագոնում, ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում շատ փխրուն է մնում:
Եթե Անբարը հայտնվի ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ, ապա ջիհադիստները կարող են ղեկավարել թուրքական սահմանի հարակից տարածքից մինչև Բաղդադի արվարձաններ:









































