ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել իրաքցի լրագրողին, հաղորդում են սպանվածի հարազատները, գրում է RIA Novosti-ն:
Սպանված օպերատորի հարազատների տվյալներով՝ գրոհայինները հրապարակային մահապատիժ են կազմակեպել Բաղդադից հյուսիս գտնվող իրաքյան գյուղերից մեկում: Լրագրողից բացի սպանվել է նաև նրա եղբայրը և երկու այլ քաղաքացիական անձինք:
Տվյալների համաձայն՝ սպանվածի անունը Ռաադ Ալ-Ազզավի էր, նա 37 տարեկան էր: Ալ-Ազզավին աշխատում էր Sama Salaheddin հեռուստաընկերությունում:








































