Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի պաշտպան Մարսելոն խոսել է կարիերան Իտալիայում շարունակելու մասին.
«Հիանալի կլինի խաղալ Ա Սերիայում: Կցանկանամ, որ օրերից մի օր հանդես գամ «Յուվենթուս»-ի կազմում:Իհարկե, այս ամենը ապագայում, քան որ հիմա ես «Ռեալ»-ի ֆուտբոլիստ եմ»-,ասել է Մարսելոն:
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալ Մադրիդ»-ում հանդես է գալիս 2006 թվականից:








































