Ֆրանսիացի հայտնի երգչուհի Էդիտ Պիաֆը (Էդիտ Ջովաննա Գասյոն) ծնվել է 1915-ի դեկտեմբերի 19-ին: Հենց նույն օրը մայրը աղջնակին հանձնել է տատիկի դաստիարակությանը, որին նա ևս պետք չէր: Երեխայի ձայնը չլսելու համար տատիկը նրան գինով էր կերակրում: Դրա հետևանքով 3 տարեկանում Էդիտն լրիվ կուրացել է:
Երբ այդ մասին իմանում է Էդիտի հայրը` Լուի Գասյոնը, երեխային հանձնում է իր մորը, որը հասարակաց տան տիրուհի էր: Նա, սակայն, շատ է սիրում աղջնակին և ամեն ինչ անում նրա տեսողությունը վերականգնելու համար: 1925-ին նրան դա հաջողվում է, երբ թոռնուհուն տանում է Սուրբ Թերեզայի խորանի մոտ:
Արդեն 9 տարեկանում աղջնակը հոր հետ աշխատում էր: Հայրը փողոցում կրկեսային հնարքներ էր ցույց տալիս, իսկ նա` երգում:
15 տարեկանում Էդիտը ծանոթանում է իր արյունակից քրոջ` 11-ամյա Սիմոնայի հետ: 16 տարեկանում, երբ ելույթ էր ունենում կաբարեներում, Էդիտը ծանոթանում է իր միակ դստեր` Մարսելի հոր` Լուի Դյուպոնի հետ: Սակայն շուտով նրանք ամուսնալուծվում են: Երեխան մինիգիտով է հիվանդանում և մահանում: Էդիտը ևս հիվանդանում է նույն հիվանդությամբ, սակայն բուժվում է:
20 տարեկանում նրան նկատում է Լուի Լեպլեն, որը հրավիրում է Էդիտին ելույթ ունենալ Ելիսեյան դաշտերում: Հենց նա էլ Էդիտին աստղ է դարձնում:
Շուտով, սակայն, Լուիին սպանում են, իսկ կասկածում են Էդիտին, որովհետև նրան կլորիկ գումար էր թողնել: Այս անգամ Էդիտի բախտը բերում է. նա ազատվում է կասկածանքից: Այնուհետև Էդիտը հանդիպում է Ռայմոն Ասոյին, որը լրջորեն զբաղվում է նրա կարիերայի աճով: Նրա շնորհիվ Էդիտը մասնակցում է ABC մյուզիքլ հոլին և հայտնի դառնում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Էդիտը հանդիպում է Ժան Կակտոյի հետ, որն առաջարկում է նրան խաղալ «Անտարբեր գեղեցիկ տղամարդը» պիեսում, ապա նաև դրա հիման վրա ֆիլմ է նկարահանվել, որտեղ գլխավոր դերում Էդիտն էր:
Արդեն հայտնի երգչուհին շատ է օգնել երիտասարդ տաղանդներին: Էդիտը ծանոթանում է ամերիկացի բռնցքամարտիկ Մարսել Սերդանի հետ և սիրահարվում: Սակայն 1949-ին, երբ Սերդանը Նյու Յորքից Էդիտի մոտ էր թռչում, նրա ինքնաթիռը կործանվում է: Էդիտը, ընկնելով ընկճախտի մեջ, նույնիսկ փորձել է դուրս նետվել պատուհանից:
1950-ականները Էդիտի կարիերայի վերելքի շրջանն էր: 1961-ին, սակայն, նրա մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվում: Կյանքի վերջին օրերին նրա մասին հոգ էր տանում Էդիտի վերջին սերը` 27-ամյա Թեոն:
Էդիտ Պիաֆը մահացել է 1963-ի օգոստոսի 10-ին:









































