«Ասթոն Վիլա»-ի գլխավոր մարզիչ Ռոյ Քինը հայտարարել է, որ պատրաստ էր խփել «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, երբ վերջինս փորձում էր սեղմել իր ձեռքը Պրեմիեր լիգայի շրջանակներում «Սթեմֆորդ Բրիջ»-ում կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «ազնվականներ»-ը վստահ հաղթանակ տարան 3:0 հաշվով: Որոշելով չսպասել եզրափակիչ սուլիչին՝ Մոուրինյոն մոտեցել է Քինին ու փորձել ստեղմել նրա ձեռք, բայց ապարդյուն:
«Ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում նրա մտավոր խաղերը: Խաղը դեռ շարունակվում էր: Սա խայտառակություն է: Տեսել եմ՝ ինչպես է նա նման կերպ վարվում այլ մարզիչների հետ:
Փորձիր ևս մեկ անգամ նման կերպ վարվել ինձ հետ, կհարվածեմ քեզ»,- Քինի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:



































