Սիրո որոշ դրսևորումեր երբեմն իրենց հզորությամբ ապշեցնում են: Այս դեպքը վերաբերում է բրազիլացի զույգին: 65-ամյա համատեղ կյանքից հետո Իտալվինո և Դիվա Ռոսերը մահացել են միմյանց կողքի պառկած՝ նույն հիվանդասենյակում՝ 40 րոպե միջակայքով: Այս մասին հայտնում է Express UK-ն:
89-ամյա Իտալվինոն լեյկեմիայով էր տառապում անցած օգոստոսից: Դիվան քիմիաթերապիայի կուրս էր անցնում ապրիլին հայտնաբերված ուռուցքի դեմ:
Զույգը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ոչ մի օր առանձին չի անցկացրել: Նրանք ունեն 10 երեխա և 14 թոռ:









































