CBS-ի եթերում Դևիդ Լետերմանի թոք-շոուում ելույթ է ունեցել վիրտուալ երգչուհի Խացունե Միկուն՝ կատարելով Sharing the World երգը:
Դա պրոմո ընկերության համերգների մասն է, որոնցով առաջիկայում Միկուն հանդես կգա ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում նրան հնարավոր կլինի լսել հոկտեմբերի 11-12-ին, իսկ Նյու Յորքում՝ հոկտեմբերի 17-18-ին՝ հայտնում է Joystiq պորտալը:
Միջոցառման ժամանակ հանդիսատեսները կտեսնեն երգչուհու հոլոգրաման, իսկ ձայնի իմիտացիան կկատարվի սինթեզատորի օգնությամբ, որն ստեղծվել է հատուկ երգերի կատարման համար:
Միկուն ճապոնական թալիսման կերպար է, որին հորինել են ձայնային Vocaloid սինթեզատորի համար: Նա չափազանց հայտնի է հայրենիքում, նրա կերպարը լայնորեն տարածված է տարբեր զվարճանքային մեդիաներում: Օրինակ՝ նրա մասնակցությամբ խաղերը Ճապոնիայում տարածվել են 2.5 մլն օրինակով:
Բացի Միկուից՝ Vocaloid-ի համար մտահղացել են նաև այլ հերոսներ, որոնց շարքում, սակայն, ամենաճանաչվածը նա է:









































