Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը հույս է հայտնել, որ իր թիմակից Թեո Ուոլքոթը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ:
Հիշեցնենք, որ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցով բանակցությունները արդեն շատ երկար ժամանակ են ընթանում: Իսկ ինքը՝ Ուիլշիրը, բոլորովին վերջերս է թարմացրել պայմանագիրը:
«Ակումբում բոլորն են ցանկանում, որ Թեոն մնա: Ես միշտ նրան ասում եմ՝ դե, ստորագրի՛ր այն: Ամեն ինչ կախված է նրանից ու ակումբից, ու ես հույս ունեմ, որ նրանք կգան համաձայնության», – ասել է Ուիլշիրը:






































