Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հայաստանն Ադրբեջանին դրդում է ռազմական գործողությունների. ռազմական փորձագետ

Ադրբեջանական day.az կայքի հաղորդմամբ, ադրբեջանական ռազմական փորձագետ Յըլդըրըմ Մամեդովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը.

«Միջազգային միջորդները դեռևս ոչ մի անգամ ուշադրություն չեն դարձրել «հայկական ագրեսիային», ինչն էլ ոգևորում է «զավթիչին»:

Տարածաշրջան դիտորդական հանձնաժողովներ գործուղող միջազգային միջնորդները հենց իրենք են հանդիսանում տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակի դրդողներ: Ըստ էության, նրանք ոչինչ չեն ձեռնարկում «ագրեսորին սանձահարելու» համար և, շրջելով տարածաշրջանի երկրներում, զբաղված են միայն «հարկահավաքությամբ»:

Նրանք ցույց են տալիս, թե ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, մինչդեռ իրականում նրանց կատարելապես չի հետաքրքրում հակամարտությունից տուժող տեղական բնակչության ճակատագիրը:

Լռելով Ղարաբաղի մասին` նրանք դրանով իսկ «քարտ-բլանշ են տալիս ագրեսորին»: Տարածաշրջանում անցկացված մոնիթորինգների արդյունքում ոչ մի անգամ չեն արձանագրվել մեր կորուսյալ տարածքներում ադրբեջանական մշակութային հուշարձանների «ոչնչացման, ապօրինի հանքարդյունահանությամբ ու անտառահատումներով» զբաղվելու փաստեր:

Նմանատիպ գործողություններ ձեռնարկելով` Հայաստանն Ադրբեջանին «դրդում» է ռազմական գործողությունների: Հայաստանն արդեն իսկ ունի մշակված սխեմա, թե ինչպես պետք է գործել Ադրբեջանում Նովրուզի տոնակատարության ժամանակ, երբ շփման գծում ավելանում են բախումներն ու մեր զինծառայողների կորուստները:

Մենք պետք է Հայաստանի այդ քայլին տասնապատիկ ռազմական պատասխան տանք: Եթե մենք վարվենք նման կերպ, ապա վերջ կդնենք Հայաստանի «ռազմական արկածախնդրությանը»:

Այստեղ ադրբեջանական ռազմական փորձագետին պետք է հիշեցնել նախորդ տարվա դեկտեմբերին թուրքական ամենաազդեցիկ թերթերից մեկի` Zaman-ի վերլուծաբան Ֆիքրեթ Էրթանի «Հայաստանը շարունակում է զինվել» հոդվածը.

«Չնայած Հայաստանը սակավաթիվ բնակչություն ունի, նրա զինված ուժերը համարվում են Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենալավ պատրաստված և ամենաշարժունակ զինված ուժերը։

Թե որքանով է այս ամենը ճիշտ՝ դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է. նախկինում Հայաստանը կարողացել է առավելության հասնել Ադրբեջանի նկատմամբ «զավթելով» ադրբեջանական հողերի «20 տոկոսը», և ցայժմ ոչ ոք չի կարողանում վիճարկել դա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում