Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն հայտարարել է, որ ցանկանում է հնարավորինս շատ մնալ իտալական թիմում:
«Շատ երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս «Յուվենթուս»-ի կազմում: Նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ խոսակցություններ չկան, սակայն «Յուվե»-ն լավագույն ակումբն է, որ կարող է լինել ֆուտբոլիստի համար: Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ մնալ «Յուվենթուս»-ում»,- Football Italia-ն փոխանցում է Ջովինկոյի խոսքերը:






































