Ֆինլանդիայի պաշտոնական ներկայացուցիչները հաղորդել են, որ Սանտա Կլաուսը լքել է իր տիրույթները Լապլանդիայում և մեկնել է համաշխարհային շրջագայության: Ինչպես նշվում է՝ նա պետք է հաղթահարի 446 մլն կմ` որպեսզի նվերներ հասցնի ամբողջ աշխարհի երեխաներին:
«Մեծանալով՝ շատ մարդիկ սկսում են կասկածել, որ այդքան նվերներ կարող են լինել Սանտա Կլաուսի մոտ, սակայն դա հեշտությամբ բացատրվում է նոր տեխնոլոգիաներով, որոնք գտնվում են նրա տրամադրության տակ»,- հաղորրդում է ITAR-TASS-ը:
Սանտա Կլաուսին անհամբերությամբ սպասում են աշխարհում, որտեղ իրենց աշխատանքն արդեն սկսել են բազմաթիվ ամանորյա տոնավաճառները:
Հունաստանի քաղաքապետ Գեորգիս Կամինասը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել քաղաքացիներին համերաշխություն ցուցաբերել դժվարությունների մեջ հայտնված համաերկրացիների հետ և նրանց նվիրաբերել հագուստ, խաղալիքներ և սնունդ: Այս նախաձեռնությունը, չնայած երկրում տիրող ճգնաժամին, բավական մեծ արձագանքներ է ստացել:








































