The Telegraph-ի տեղեկացմամբ` «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը կարող է երկարաձգել ակումբի հետ կնքած իր ներկայիս պայմանագրի ժամկետը: Նման ցանկություն է հայտնել մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարին Ջերարդը երկարաձգել է «Լիվերպուլ»-ի հետ կնքած համաձայնագրի ժամկետը: Անգլիայի ազգային հավաքականի ավագի պայմանագիրը կգործի ևս 16 ամիս` մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտը:





































