Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մալագա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո խոսել է հանդիպման մասին: Marca-ի փոխանցմամբ՝ Մոուրինյոն հայտարարել է, որ ինքը չի անհանգստանում իր աշխատանքի համար:
«Չեմ մտածում՝ կհեռանա՞մ «Ռեալ»-ից, թե՞ ոչ: Իմ աշխատանքի համար ես չեմ անհանգստանում»,- ասել է Մոուրինյոն:
Խոսելով «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի միջև միավորների խոշոր տարբերության մասին(16)՝ Մոուրինյոն ասաց. «Մեր միջև միավորների խոշոր տարբերություն կա, կարելի է ասել՝ անդառնալի տարբերություն: Պետք է ընդունենք, որ այս մրցաշրջանում մենք վատ ենք հանդես գալիս»:
Խոսելով մրցավարության մասին՝ Մոուրինյոն նշեց. «Խաղ առ խաղ լինում են այնպիսի դեպքեր, որոնց մասին ես չեմ ցանկանում խոսել, հատկապես պարտությունից հետո»:
Լուսանկարը՝ Marca-ի:








































