Տեղամասային ոստիկանության մամլո քարտուղար Անդրեյ Յարցևը հայտնել է, որ «Կենտրոնական» Տուլայի ոստիկանություն գիշերը բերման է ենթարկվել 29-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ վերջինս, կոտրելով բջջային կապի խանութի դուռը, վերցրել է տեխնիկայի մի մասը, բայց չի կարողացել տանել իր հետ, քանի որ տեղում քնել է:
Ձախողակ գողին արթնացրել է տեղի պահակային ծառայության աշխատակիցը, այնուհետև տարել ոստիկանություն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:









































