Սլովենիայի նոր նախագահ Բորուտ Պախորը շաբաթ օրը Լյուբյանայում երդման արարողություն է անցկացրել` խորհրդարանական հանդիսավոր նիստի ժամանակ, հաղորդում է Ria-ն:
Նախագահի աշխատանքային պարտականությունների կատարմանը Պախորը կանցնի կիրակի օրը, երբ տեղի կունենա նախկին նախագահի կողմից պետական գործերը Պախորին հանձնելու գործընթացը:
1991թ.-ից` Սլովենիայի անկախացումից ի վեր, Պախորը չորրորդ նախագահն է:
Նշենք նաև, որ 2008-2012 թթ. Պախորը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Դեկտեմբերի 2-ին` նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, նա հավաքեց ձայների 67.37 տոկոսը` շրջանցելով նախկին նախագահ Դանիլո Տյուրկին:
Նոր նախագահն իր պարտականություններին է անցնում հակակառավարական ելույթների շրջանում:










































