«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ Քրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին համեմատելիս նախապատվություն է տալիս արգենտինացուն: «Ոսկե գնդակ»-ը, սակայն, Բենիտեսը կհանձներ Չավիին:
«Քրիշտիանուն Լիոնելից ավելի հզոր է ֆիզիկապես: Ռոնալդուն բազմաթիվ հիանալի հատկանիշներ ունի: Սակայն Մեսսին ավելի շատ գոլեր է հեղինակում:
«Ոսկե գնդակ»-ը կհանձնեի Չավիին, ով շատ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում տարիներ շարունակ»,- հայտարարել է Բենիտեսը իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Հիշեցնենք` պարգևատրման արարողությունը կկայանա 2013 թվականի հունվարի 7-ին` Ցյուրիխում: Վերջին 3 տարիներին Մեսսին է արժանացել օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակին:






































