Կանադացի գիտնականները պնդում են, որ յուղային սննդից և քաղցրից հրաժարվելը կարող է հանգեցնել ընկճախտի: Ըստ նրանց` մարդը սովորում է յուղոտ և քաղցր սննդին, և կերակրացանկից դրանք կտրուկ հանելը կարող է գործել այնպիսի ազդեցություն, ինչպիսին թմրանյութից հրաժարվելն է, հաղորդում է Point-ը` վկայակոչելով Daily Mail-ին:
Մոնրեալի համալսարանում անցկացված փորձարկումը ցույց է տալիս, որ այն մկները, որոնք մինչ այդ սնվել են յուղային սննդով և քաղցրավենիքով, դրանցից զրկվելուց հետո ցուցաբերում են վախ, անհանգստություն, նաև վախենում են բաց տարածությունից: Ըստ գիտնականների` նման վարքագիծը կախված է դոֆիմինի` հաճույքի հորմոնի վերարտադրության հետ. դա վերարտադրվում է հրուշակեղեն օգտագործելիս:
«Մենք հայտնաբերեցինք, որ յուղային և քաղցր մթերքներով սնվող կենդանիների օրգանիզմի քիմիական միացությունները տարբերվում են դրանք չօգտագործող կենդանիների օրգանիզմից: Փոխվել են ընկճախտի հետ կապված միացությունները»,- ասել է դոկտոր Ստեֆանի Ֆուլտոնը:










































