«Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն ստացել է իտալական Tuttosport պարբերականի սահմանած Golden Boy ամենամյա մրցանակը: Այն սահմանված է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար:
Իսպանացի փլեյմեյքերը, ընդհանուր առմամբ, 137 ձայն է ստացել և շրջանցել «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիին, ով 125 ձայն է ստացել և 116 ձայն ստացած «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուային:
Ակնկալվում է, որ «Վալենսիա»-ի կանտերայի 20-ամյա սանին մրցանակը կհանձնեն այսօր` Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ:








































