Բրիտանական լեգենդար Rolling Stones ռոք խմբի կիթառահար, 65-ամյա Ռոն Վուդը (իսկական անունը՝ Ռոնալդ Դեյվիդ Վուդ) երրորդ անգամ է ամուսնացել, հայտնում է Daily Mail բրիտանական պարբերականը:
Երաժիշտի ընտրյալը 34-ամյա Սալլի Համֆրիսն է, ով նոյեմբերին հրապարակավ ցուցադրել էր իր ամուսնական մատանին:
Ամուսնական արարողությունը անցել է մտերիմների շրջանակում` Լոնդոնի կենտրոնում գտնվող Dorchester հյուրանոցում: Հյուրերի թվում են եղել այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Ռոդ Ստյուարտն ու Փոլ ՄակՔարթնին:
Երաժիշտը նախորդ ամուսնություններից ունի 4 երեխա:
Նոյեմբերին ու դեկտեմբերին Rolling Stones-ը համերգներ տվեց ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում՝ տոնելով խմբի կազմավորման 50-ամյա հոբելյանը և ամրապնդելով ռոքնռոլի պատմության մեջ ամենահաջող երաժշտական խմբի իր վարկանիշը, որի անդամների միջին տարիքը 68 տարեկանն է:









































