Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Բնապահպան Սուրեն Ղազարյանի դեմ քրգործի հետաքննությունը կասեցվել է. ՌԴ ՔԿ

Քննիչները կասեցրել են բնապահպան Սուրեն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը` կապված հետախուզման հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի Գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Իվան Սենգերովին:

«Դատախազության որոշմամբ գործը փոխանցվել է Քննչական կոմիտե: Ներկայում գործի հետաքննությունը դադարեցվել է՝ կապված կասկածյալի հետախուզման հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Ղազարյանը իր բլոգում հայտնել էր, որ իր դեմ դաշնային հետախուզում է հայտարարվել: Այսօր միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ հայտնի է դարձել, որ բնապահպանն իբր լքել է երկիրը և ներկայում փորձում է ապաստան ստանալ եվրոպական երկրում:

Սենգերովը հստակեցրել է, որ կասկածյալի գտնվելու վայրը ներկայում հայտնի չէ: Նա հավելել է, որ Ղազարյանի դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել: Կասկածյալի դեմ հետախուզում է հայտարարվել նոյեմբերի 16-ին:

Ղազարյանի փաստաբան Մարինա Դուբրովինան կայքին փոխանցել է, որ իր տեղեկություններով՝ բնապահանն իսկապես դուրս է եկել Ռուսաստանի սահմաններից: Նա հայտարարել է, որ տեղյակ չէ` որ երկրում է գտնվում իր պաշտպանյալը:

Փաստաբանի խոսքով՝ բնապահպանը մտավախություն է ունեցել, որ իր դեմ երկրորդ քրեական գործի հարուցումը կհանգեցնի ազատազրկման իրական ժամկետի սահմանման:

«Նա օրենքին հակասող ոչինչ չի արել, ինչի համար կարելի կլիներ իրական ժամկետ ստանալ, հավանաբար դա ցանկացած մարդու համար թաքնվելու առիթ է»,- ասել է փաստաբանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Կրասնոդարի երկրամասի հայտնի բնապահպան Սուրեն Ղազարյանի դեմ: Բնության պաշտպանին սպառնում է պատիժ՝ սպանության սպառնալիքի հոդվածով: Ղազարյանը մեղքը չի ճանաչում:

Նրա խոսքով՝ 2012-ի օգոստոսի 2-ին Գելենջիկի շրջանում իր և մասնավոր օբյեկտի անվտանգության աշխատակիցների միջև վեճ է տեղի ունեցել, որից հետո անվտանգության աշխատակիցներից մեկը հայտարարություն է գրել ոստիկանությունում սպանության սպառնալիքի մասին:

Նախկինում Ղազարյանը դատապարտվել էր 3 տարվա պայմանական ազատազրկման: Քննության վարկածով՝ նա իր բնապահպան ընկերոջ՝ Եվգենի Վիտիշկոյի հետ 2011-ի նոյեմբերին վիրավորական գրություններ էր թողել Կրասնոդարի անտառներից մեկի ցանկապատի վրա: Բնապահպանները հաստատում են, որ գրությունները նրանք թողել են Կուբանի ղեկավար Ալեքսանդր Տկաչևի հողատարածքի ցանկապատին:

Նրանց խոսքով՝ անտառի այդ հատվածը վերցվել էր ապօրինաբար և այնտեղ սոճիներ էին հատվում, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Տարածաշրջանի վարչակազմի մամլո ծառայությունը հերքել էր վկայությունն այն մասին, որ այդ քոթեջը և հողակտորը պատկանում են Կրասնոդարի երկրամասի ղեկավարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում