Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ի` ժամը 16.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սևանում, Աշոցքում, Ախուրյանում ձյուն է տեղում:
Շենավան-Ապարան-Արագած, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում, Թալինում և Կապանում թանձր մառախուղի պատճառով տեսանելիության վատթարացում է գրանցվել։
Վարորդներին խորհուրդ է տրվում մեկնել Վանաձոր միայն Երևան-Սևան-Դիլիջան մայրուղով։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:









































