ԱՄՆ Վերմոնտ նահանգում փրկել են մի բուի, որը բախվել էր փիքափի հետ և մնացել էր ռադիատորի ճաղերի արանքում,- հաղորդում է KSL-ը: Միջադեպը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 11-ին, սակայն բնապահպանական վարչության աշխատակիցները հաղորդել են այդ մասին տեղի վարչությանը միայն հիմա:
Ինչպես հաղորդել են վարչությունում՝ երեքշաբթի առավոտյան՝ մոտ ժամը հինգին, մասնագետներին զանգահարել է մի տղամարդ, որը պատմել է, որ երթևեկության ժամանակ ավտոմեքենայով հարվածել է մի բուի: Տղամարդու խոսքերով՝ բուն որսին հետապնդելու ժամանակ անցել է ճանապարհի վրայով: Այդ ժամանակ նրա հետ բախումից խուսափել հնարավոր չի եղել:
Թռչունը ողջ է մնացել, սակայն մնացել է ռադիատորի ճաղերի արանքում: Վարորդը պատմել է բնապահպաններին, որ բուն թափ է տալիս թևերը և շարժում է ոտքերը:
Թռչունին նստացրել են վանդակը, որից հետո նրան ուղարկել են հետազոտման: Բուի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել, և մի քանի ժամ անց նրան ազատ են արձակել:









































