Նոր հատակի համար նախատեսված սենսորային ծածկույթը, որը մշակել են Մաքգիլլի համալսարանի աշխատակիցները, կարող է ոտնաթաթերին այն զգացողությունը հաղորդել, երբ մարդն, օրինակ, քայլում է ավազի, ձյան կամ խոտի վրայով, գրում է Innovanews-ը:
Նման բանի հաջողվել է հասնել հատակում գտնվող հատուկ հաղորդիչների շնորհիվ: Նրանք հաշվարկում են ճնշման ուժի մասին տեղեկությունը` մոդելավորելով համապատասխան արձագանքը:









































