«Ջեբհաթ ան-նուսրա» խմբավորումը, որը հանդիսանում է «Ալ-Քաիդայի» ճյուղավորումներից մեկը Սիրիայում, վրեժ է լուծելու ԱՄՆ-ից ավիահարվածների համար: Նման զգուշացմամբ հանդես է եկել խմբավորման ղեկավար Աբու Ֆերաս աս-Սուրին:
«Մենք երկար ժամանակ ենք պատերազմում: Այդ պատերազմը չի ավարտվի ոչ մեկ ամսից, ոչ էլ մեկ տարուց: Այն կարող է շարունակվել տասնամյակներ»,- աս-Սուրիի խոսքերը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը:
Խմբավորման ներկայացուցիչը «Հաթանակի ճակատի» դեմ պայքարը հավասարեցրել է իսլամիստների դեմ գործողությունների հետ:
Ձայնագրության հրապարակումը դարձել է միջազգային կոալիցիայի ռմբակոծման վերաբերյալ առաջին արձագանքը:









































