Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները անսպասելի էին ՆԱՏՕ-ի համար և լուրջ մարտահրավեր՝ այդ կազմակերպության բոլոր մասնակից երկրների անվտանգության համար։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի՝ այդ պաշտոնում իր աշխատանքն ավարտելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS–ը։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը համարում է, որ շատ առումներով Ռասմուսենի շնորհիվ է ՆԱՏՕ-ն կարողացել «պատասխան տալ անսպասելի ու լուրջ մարտահրավերներին, ինչպիսիք ընդհանուր անվտանգության համար Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն էին»։
Ինչպես նշել է Օբաման, բացի այդ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեծ ավանդ է ներդրել Աֆղանստանում, Բալկաններում ու Լիբիայում դաշինքի ռազմավարության մշակման գործում, և նրա ղեկավորության ներքո կազմակերպությունը դարձել է ավելի ուժեղ։









































